«Վրաստանում կարևոր է բարեփոխումների շարունակականության ապահովումը»,- Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը։ Վերջինս ընդգծել է հատկապես արդարադատության ոլորտի բարեփոխումները։
Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը իր վրաց գործընկերոջը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ Գերմանիան եվրաինտեգրման գործընթացում աջակցում է Վրաստանին :
«Մեր բարեկամությունն ու գործընկերությունը իրական հաջողության պատմություն է: Մենք հստակորեն աջակցում ենք ԵՄ-ի հետ Վրաստանի մերձեցմանը: Կարևոր է, որ նախորդ տարի Վրաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց վիզայի ազատականացման համաձայնագիրը: Վրաստանը տպավորիչ կերպով բարեփոխումներ է իրականացնում, ինչով օրինակելի երկիր է տարածաշրջանում: Հիմա կարևորը բարեփոխումների շարունակականության ապահովումն է հատկապես դատական ոլորտում»,- հայտարարել է Մաասը:
Նշենք, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով Գերմանիայում է: