Մայիսի 13-ին ժամը 22:24-ի սահմաններում Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Մցխեթա քաղաքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ։
Mercedes և Nissan մակնիշի ավտոմեքենաների բախվելու հետևանքով Մայիս Կարոյանը (1978թ.) և Անուշ Դալալյանը (1977թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մցխեթայի քաղաքային հիվանդանոց:
Վրաստանում Հայաստանի դեսպանության տեղեկատվությամբ՝ Մայիս Կարոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Անուշ Դալալյանին այս պահին վիրահատում են։
Նշվում է նաև, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժողի առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։