Վրաստանում այսօր՝ հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունն արդեն ավարտված է: Ինչպես ընտրական օրենսգրքով է սահմանված, ժամը 20:00-ին փակվում են ընտրատեղամասերը։
Այսպիսով, քիչ հետո կմեկնարկի քվեաթերթիկների հաշվելու գործընթացը, իսկ արդեն կեսգիշերն անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի նախնական տվյալները։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի քաղաքացիներն ընտրեցին՝ 64 սակրեբուլոյի (շրջանային խորհրուրդ) 2058 պատգամավորների, ինչպես նաև 5 քաղաքի և 59 շրջանի ղեկավարների: Պայքարում էին 22 կուսակցություն և 5 ընտրական դաշինք:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր 3 միլիոն 440 հազար 123 ընտրողի։
Օրվա ընթացքում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները բազմիցս ահազանգեցին ընտրախախտումների մասին, սակայն իշխող կուսակցությունը դրանք հիմնականում սադրանք որակեց։