Վրաստանում առաջիկա 3 օրերին հիմնականում սպասվում է արևոտ և առանց տեղումների եղանակ: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով սեպտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանի հարթավայրերում կկազմի +31, +36, Սև ծովի ծովափնյա շրջաններում +29, +31 աստիճան:
Սեպտեմբերի 7-8-ին արևմտյան Վրաստանի շրջանների մեծ մասում և արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում կնվազի մինչև +24, +29 աստիճան:
Թբիլիսիում երեկոյան և գիշերային ժամերին հնարավոր է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը կկազմի +30, +32 աստիճան: