
Վրաստանում ապրող Մեծ հայրենական պատերազմի 1296 վետերաններից 391-ն առաջին կարգի հաշմանդամություն ունի, 273-ը երկրորդ կարգի, 90-ը` երրորդ:
Այսօր վետերանների համար անհրաժեշտ բուժսպասարկման հատուկ փաթեթ է ստեղծված: Նրանք կարող են օգտվել վերականգնողական ծրագրից, որը ներառում է առողջարանային բուժում, մերսում, առողջարար այլ պրոցեդուրաներ:
Թբիլիսաբնակ վետերաններն օգտվում են տրանսպորտում անվճար երթևեկի իրավունքից, բացի այդ` ամեն ամիս կոմունալ ծառայությունների համար 44 լարիի չափով սուբսիդավորում են ստանում:
Ամենամսյա կենսաթոշակը որոշվում է ըստ տարիքի և կոչումի: Նվազագույնը 190 լարին է, առավելագույնը` 560: Առանց կոչումների պառտերազմն անցած վետերանները 160 լարի են ստանում:
2015-ից մայիսի 9-ին պետության կողմից միանվագ օգնություն է տրամադրվում` 1000 լարի չափով: