Ընթացիկ շաբաթ Վրաստանում անկայուն եղանակ է սպասվում: Սեպտեմբերի 1-ից Վրաստանում օդի ջեմաստիճանը կնվազի: Շրջակա միջավայրի ազգային գործակալության կանխատեսումների բաժնի պետ Դոդո Գվազավան «interpressnews»-ի հետ զրույցում ասել է, որ Վրաստանի շատ շրջաններում լավ եղանակը կպահպանվի թերևս միայն Օգոստոսի 30-ին և 31-ին: Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կկազմի 28-30, իսկ արևելյան Վրաստանում` 33-36 աստիճան:
Օդերևութաբանները կանխատեսել են, որ Վրաստանում օդի ջեմաստիճանը կնվազի սեպտեմբերի 1-ից: Այդ օրը երկրի տարբեր շրջաններում սպասում է անձրև, որոշ շրջաններում` կարկուտ:
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում ջերմաստիճանը կնվազի ` կազմելով 23-24, իսկ արևելյան Վրաստանում` 27-29 աստիճան:
Անկայուն եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ: