Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին անդրադարձել է Ուկրաինայում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Դեսպանի խոսքով, ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Կիևում ընթացող զարգացումներին:
«Մենք, ինչպես նաև ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, Ուկրաինայում մեր գործընկերը հետևում ենք այս խնդրին: Կարևորն այն է, որ դատական գործընթացը արդար լինի»,- հայտարարել է Քելլին:
«Ինչ վերաբերում է կիևյան իրադարձությունների ազդեցությանը Վրաստանի վրա, ապա նա Վրաստանի նախկին ղեկավարն է: Մեր շահերից է բխում օգնել Վրաստանի առաջ ընթանալ, զարգանալ՝ դառնալով էլ ավելի հաջողակ: Ուրախ ենք, որ Վրաստանը կենտրոնացել է լավ ապագայի վրա»,- նշել է դեսպանը: