Freedom House միջազգային իավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի զեկույցը՝ աշխարհի 195 երկրների քաղաքական և քաղաքացիական ազատությունների մասին:
Վրաստանը 100 միավորից հավաքել է 64-ը՝ կրկին մնալով մասամբ ազատ երկրների շարքում:
Վրաստանը համարվում է ազատ համացանց ունեցող երկիր, սակայն մամուլի ազատության տեսանկյունից հիշատակվում է որպես մասամբ ազատ երկիր:
Freedom House-ը երկրները դասակարգում է երեք խմբով՝ ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ։
Վրաստանի հարևան երկրներից Հայաստանը նույնպես մասամբ ազատ երկրների շարքում է, իսկ Ադրբեջանը՝ ոչ ազատ։Թուրքիան մասամբ ազատ երկրների թվում է, սակայն աղյուսակները արձանագրում են, որ վիճակը կտրուկ վատթարացել է անցյալ տարի հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած քաղաքական հետապնդումների պատճառով։
Freedom House-ի զեկույցում Ռուսաստանն ու Իրանը ոչ ազատ երկրներ են։