
Վրաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները չորեքշաբթի կստորագրեն 2018-19 թվականների համագործակցության ծրագրի մասին պայմանագիր, այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն Աստանա կմեկնի՝ մասնակցելու Աստանայի 11-րդ տնտեսական համաժողովին, որը կկայանա Ղազախստանում, մայիսի 17-ից 19-ը:
Ըստ տեղեկատվության՝ վերոնշյալ պայմանագիրը կստորագրեն Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրախմանովն ու Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն:
«Երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվելու են նաև առևտրատնտեսական և մշակութա-մարդասիրական, տարածաշրջանային հիմնախնդիրներ»- նշվում է Ղազախստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ղազախստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 23-ին: