Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն և Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդրախմանովը ստորագրել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2018-2019 թվականների համագործակցության ծրագրի մասին համաձայնագիրը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով, փաստաթուղթը ստորագրվել է Միխեիլ Ջանելիձեի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում: Ծրագիրը նախատեսում է նպաստել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը և նախարարությունների միջև համագործակցության տարբեր ձևաչափերի ակտիվացմանը:
Ղազախստան այցի շրջանակներում Միխեիլ Ջանելիձեն հանդիպումներ է անցկացնում երկրի գործադիր և օրենսդիր մարմինների, նախագահի, վարչապետի, խորհրդարանի և սենատի նախագահների հետ: Նախարարը կմասնակցի նաև Աստանայի տնտեսական համաժողովին: