Թբիլիսիիում Վրաստանի և Հունգարիայի արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ դատապարտելով ՌԴ-ի գործողությունները:
Եկու երկրների արտգործնախարարները դատապարտել են օրեր առաջ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի որոշ ստորաբաժանումների միացումը Ռուսաստանի զինված ուժերին։
«Խոսել ենք ՌԴ-ի կողմից ստեղծված մարտահրավերների մասին: Հարավօսական ստորաբաժանումները ռուսական զինված ուժերին միացնելու փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ռուսաստանը բռնակցման քաղաքականություն է իրականացնում: Անդրադարձել ենք նաև վերջերս Աբխազիայում ռուսական C-300 զենիթային հրթիռային համակարգի տեղակայմանը: Վրաստանի քաղաքականությունն ուղղված է հարցի խաղաղ կարգավորմանը և կարևորում է, որ ՌԴ-ն ևս գործի միջազգային նորմերին համապատասխան»,- հայտարարել է Ջանելիձեն:
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոնն իր հերթին նշել է․ «Մենք միշտ ընդգծում ենք, որ բոլոր կողմերը պետք է գործեն միջազգային չափանիշերին համապատասխան: Եթե այդպես լինի, աշխարհում վիճակը անհամեմատ կբարելավվի: Մենք պատրաստ ենք օգնել Վրաստանին: Դա արել ենք նախկինում, կշարունակենք անել նաև ապագայում»:
Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն վստահություն է հայտնել, որ միջազգային հանրության աջակցությամբ Վրաստանը կկարողանա գտնել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիները: