Վրաստանի և Եվրոպոլի միջև օպերատիվ և ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել:
Համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին և Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնրայթը: Միջոցառմանը ներկա է եղել նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
«Այս համաձայնագիրը պատմական է, քանի որ սա ևս մեկ կարևորագույն քայլ է դեպի Եվրոպա: Այսօրվանից Վրաստանը դառնում է Եվրոպոլի օպերատիվ և ռազմավարական գործընկերը: Սա նշանակում է ավելի մեծ անվտանգություն, սերտ հաղորդակցություն եվրոպական երկրների իրավապահ մարմինների հետ և անդրազգային (տրանսնացիոնալ) հանցավորության դեմ համատեղ պայքար»,- հայտարարել է Գիորգի Մղեբրիշվիլին: