
Վրաստանի փոխվարչապետ, Ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին հանդիպում է ունեցել երկրի գործարարների միության անդամների հետ:
Քումսիշվիլիի ընդգծել է, որ բիզնես միջավայրը երկրի տնտեսության շարժիչ ուժն է:
«Մենք խոսել ենք առաջին եռամսյակում գրանցած բավականին լավ արդյունքների մասին։ Մարտի 20-ին Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը հրապարակեց ճշգրիտ արդյունքներ, ըստ որի երկրի համախառն ներքին արդյունքը կազմել է 2.7%: Լավ արդյունքներ ունենք նաև մասնավոր հատվածում, որի համար շատ կարևոր կլինի կառավարության հետ իրականացվելիք ծրագրերը․ Երկրի զարգացումը կարելի է ապահովել համգործակցության շնորհիվ»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Քումսիշվիլին: