Վրաստանի Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն ընթացիկ շաբաթվա ընթացքում հնարավոր է խորհրդարան ներկայանա։
Այս մասին Բախտաձեն հայտարարել է «Իմեդիս կվիրա» հաղորդման ընթացքում՝ ընդգծելով, որ պատգամավորներին կներկայացնի նախարարության առաջիկա ծրագրերը։
«Ուզում եմ ընդդիմության ներկայացուցիչներին ևս մեկ անգամ տեղեկացնել նախատեսված բարեփոխումների մասին, լսել նրանց կարծիքը, պատասխանել հուզող հարցերին»,- հայտարարել է Բախտաձեն: