Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին մասնակցել է Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը՝ նշելով, որ օմբուդսմենի գրասենյակը ամեն տարի հարգում է նացիստական ռեժիմի զոհ դարձած միլիոնավոր հրեաների հիշատակը:
«Ցավոք անհանդուրժողականությունն է նման ողբերգությունների պատճառ դառնում, ուստի պետք է օր առաջ սկսենք այդ երևույթի դեմ պայքարը: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ՝ ամեն տարի փորձելով հանրության ուշադրությունը սևեռել խնդրի վրա»,- հայտարարել է Ուչա Նանուաշվիլին:
Վրաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած միջոցառման մասնակիցները մոմեր են վառել՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հոլոքոստի զոհերի հիշատակը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը, դիվանագիտական կորպուսի, պետական գերատեսչությունների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է։ Այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 2005 թվականին նոյեմբերի 1-ի 60/7 բանաձևով։