Վրաստանում 2016 թ․ խորհրդարանական ընտրություններրի երկրորդ փուլի համար երկրի Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) բացվել է 9 ընտրատեղամաս։ Պատիժների իրականացման և պրոբացիայի հարցերով նախարարության տեղեկատվության համաձայն՝ նախատեսված է նաև քվեարկություն շրջիկ արկղի միջոցով:
Հիշեցնենք, որ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ ընտրելու իրավունք չունեն ծանր հանցանքների համար դատապարտվածները։
ՔԿՀ-ների աշխատակիցները եվս իրենց քաղաքացիական պարտքը կկատարեն տեղում կազմավորված ընտրատեղամասերում։