Թուրքիայում արտակարգ դրություն սահմանելու առիթով Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին ուղղված հայտարարություն է տարածել:
Նրանում մասնավորապես տեղեկություններ են, թե Վրաստանի քաղաքացիները այդ օրերին ինչպիսի սահմանափակումների կարող են հանդիպել:
«Վրաստանի քաղաքացիներ, ուշադրություն: Թուրքիայի հանրապետությունը 90-օրյա ժամկետով արտակարգ դրություն է սահմանել: Այդ ընթացքում Թուրքիայի կառավարությունը իրավունք ունի անհրաժեշտությունից ելնելով սահմանափակումներ կիրառել»: Ասված է հայտարարությունում:
Հայտարարության համաձայն, սահմանափակումները կարող են վերաբերել երկիր ելք ու մուտք անելուն, երկրի ներսում տեղաշարժին, հնարավոր է ստուգման ենթարկվեն նաև տրանսպորտային միջոցները, անձնական իրերը, ինքությունը հաստատող փաստաթղթերը և այլն:
Ելնելով ստեղծված իրավիճակից վրաց-թուրքական անցակետերը (Սարփի, Վալե, Կարծախի) նույնպես աշխատում են արտակարգ ռեժիմով: Անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել նաև Վրաստանի օդանավակայաններում: Այդ պատճառով քաղաքացիներին խորհուրդ է տրվում մինչ թռիչքը ներկայանալ 5-6 ժամ առաջ:
Վրաստանի ԱԳՆ-ը իր քաղաքացիներին կոչ է անում անհրաժեշտության դեպքում կապ հաստատել Թուրքիայում Վրաստանի դեսպանատուն, որտեղ թեժ գիծ է գործում՝ +905336903040 հեռախոսահամարով: Ստամբուլում Վրաստանի գլխավոր հյուպատոսարանի թեժ գծի հեռախոսահամարն է +905418184400, Տրապիզոնում` + 90541 326 22 26
Թեժ գիծ է գործում նաև Վրաստանի ԱԳՆ-ում` 577984020