«Վրաստանի փոստ» պետական ընկերությունը ծրագրում է ստեղծել էլեկտրոնային առեւտրի հանրային հարթակ, ինչպիսին են Amazon-ը, Ebay-ը, Alibaba-ն:
Վրացական հարթակի աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2018 թվականի մայիսից, այն կլինի հատուկ հավելված, որը թույլ կտա միջին եւ փոքր կազմակերպություններին վաճառել կամ գնել ապրանք, իսկ օգտատերերին՝ պատրվիրել այն ցանցերում: Ապրանքի առաքմամբ կզբաղվի «Վրաստանի փոստը»:
Նախաձեռնության մասին հայտնել է փոխվարչապետ, տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին՝ «Վրաստանի փոստի» maleo.ge կայքի շնորհանդեսի ժամանակ: