Համաշխարհային փոստային միության գլխավոր գրասենյակում EMS-ի (արագընթաց փոստային ծառայություն) խորհրդի ընտրություններում «Վրաստանի փոստը» հաղթող է ճանաչվել: Քվեարկությունը տեղի է ունեցել Շվեյցարիայի Բեռն քաղաքում, որին մասնակցել է համաշխարհային փոստային կապի ավելի քան 120 երկիր:
Ըստ տեղեկատվության՝ «Վրաստանի փոստի» իրականացրած աշխատանքների արդյունքում պրեմիում դասի EMS ծառայության որակի ցուցանիշը 2012 թվականից նշանակալի աճել է և 2017 թվականի գնահատմամբ՝ «Վրաստանի փոստը» Եվրոպայի լավագույն փոստերի տասնյակում է:
Հիշեցնենք, որ EMS-ն անկախ կազմակերպություն է ստեղծված 1999 թվականին՝ համաշխարհային փոստային կապերի ներքո։