Վրաստանի փոխարտգործնախարարը հանդիպել է թբիլիսահայերի հետ

Վրատանի արտաքին գործերի փոխնախարար Գիգի Գիգիաձեն հանդիպել է թբիլիսահայերի հետ: Խաղաղության հիմնադրամի ու ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տեղեկատվական կենտրոնի համագործակցության շրջանակներում  կազմակերպված հանդիպման ընթացքում  Գիգիաձեն  Վրաստանի Եվրաատլանտյան ինտեգրման եւ վիզայի ազատականացման մասին դասախոսություն է կարդացել նաև  «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի  երիտասարդների համար:

Հանդիպմանը ներկա է եղել  նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տեղեկատվական կենտրոնի փոխտնօրեն Գիորգի Փարեշիշվիլին, ով  ներկաներին  ծանոթացրեց կենտրոնի գործունեության հետ:

Դասախոսության ընթացքում արտաքին գործերի փոխնախարարը խոսել է նաև ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ ինտեգրվելու օգուտների, ինչպես նաեւ վիզայի ազատականացման  հետ կապված գործընթացերի մասին:

Խաղաղության հիմնադրամի ղեկավար Գիորգի Թումասյանը հանդիպումը դրական եւ հաջողված որակեց: «Արտաքին գործերի փոխնախարարը մանրամասն պատմեց այն հարցերի մասին, որոնցով ինքը զբաղվում է: Մասնակիցների թիվը ցույց է տալիս, թե այս հարցերը որքան կարևոր ու հետաքրիր է երկրի, նրա յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում  մեր համայնքի համար»,- նշեց Թումասյանը:

Նա ավելացրեց նաեւ, որ վերոնշյալ կազմակերպությունները շարունակելու են ակտիվորեն համագործակցել՝ էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում Վրաստանի հայ համայնքի  տեղեկացվածության  մակարդակը բարձր պահելու նպատակով:

Թումասյանն Ալիքի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ համագործակցության մակարդակն այսուհետ աճելու է:

Թողնել պատասխան