Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 30-ին կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Новости-Грузия -ն՝ հղվելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվությանը:
«Վրաստանի վարչապետի այցը Ադրբեջան պաշտոնական է»,-հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ դեռևս չհստակեցնելով այցի օրակարգը:
Իր հերթին Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ Բաքվում կայանալիք հանդիպումներում քննարկվելու են երկու երկրների միջև ռազմավարական և գործընկերային կապերի հետագա խորացմանը, մեծամասշտաբ էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանն ու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Վրաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թվականի նոյեմբերի 18-ին, որից հետո, երկրները ակտիվ համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում էներգետիկայի և առևտրի: Այսօր Ադրբեջանը Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերներից է՝ երկրների միջև առևտրային շրջանառությունը կազմում է 882 մլն ԱՄՆ դոլար: Գրում է Новости-Грузия-ն։