Հաղթանակի օրվա կապակցությամբ, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ավանդաբար, երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին հրավիրել է տոնական ընթրիքի՝ Թբիլիսիի նորաձև ռեստորաններից մեկում՝ «Քարթուլի սախլի»(Վրացական տուն): Հյուրերին ողջունել են տոնական համերգով:
«Երախտագիտության մեծ զգացումով, մեծ հարգանքով, խոնարհվելով ձեր հերոսության առջև, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի օրվա առթիվ: Մաղթում եմ երկարակեցություն, առողջություն, երջանկություն ձեր ընտանիքներին և ամբողջ Վրաստանին», — ասել է վարչապետը:
Լուսանկարները՝ կառավարության պաշտոնական կայքէջից