Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Դոնալդ Թրամփին` նոյեմբերի 8-ին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վարչապետը վստահեցրել է, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ եվս շարունակել համագործակցությունը. «Ցանկանում եմ ի սրտե շնորհավորել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփին: Ամերիկյան ժողովուրդը ձայն է տվել այն փոփոխություններին, որոնք ուղղված են Միացյալ Նահանգների ուժեղացմանը»:
Կվիրիկաշվիլիի խոսքով, Վրաստանի անկախության վերականգնումից հետո վրաց-ամերիկյան հարաբերությունները հիմնված են երկստեք հետաքրքրությունների վրա:
«Փոխվստահության անցած տարիները երկրների միջեւ ամուր եւ խորը ռազմավարական համագործակցության հիմք են դրել»,-ասել է Կվիրիկաշվիլին՝ նշելով, որ Վրաստանը պատրաստ է շարունակել վրաց-ամերիկյան հարբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները։