Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին խոսքով ելույթ կունենա:
Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, Գիորգի Կվիրիկաշվիլին Ամերկայի Միացյալ Նահանգներ կայցելի սեպտեմբերի 19-20-ին: Այցի շրջանակներում ծրագրված է Վրաստանի վարչապետի ելույթը բարձր մակարդակի հանդիպմանը, «բռնի տեղահանվածների եւ միգրանտների հաճախակի տեղափոխությունները», Էստոնիայի, Վրաստանի, Կորեայի Հանրապետության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ UNDP-ի կողմից կազմակերպված բարձր մակարդակի միջոցառմանը՝ Արդյունավետ ինստիտուտներ Հարավային Աֆրիկայի եւ Ֆրանսիայի կողմից կազմակերպված հանդիպմանը։ ԱՄՆ այցի շրջանակներում նախատեսվում են Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էնտոնի Բլինկենի, Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Բելգիայի թագավորության վարչապետ Շարլ Միշելի, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմերմանի, Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, ինչպես նաեւ Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի եւ Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ: Վարչապետը Բանակցություններ կվարի Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի գործադիր տնօրեն Դենա Հայիդի հետ: ԱՄՆ-ում՝ այցի շրջանակներում, Վրաստանի վարչապետը կմասնակցի նաեւ մի քանի պաշտոնական միջոցառումների, որոնք՝ ի պատիվ պատվիրակությունների ղեկավարների, տեղի կունենան ԱՄՆ-ի նախագահի եւ նրա տիկնոջ անունից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի եւ նրա տիկնոջ, նախագահ Քլինթոնի եւ Ատլանտյան խորհրդի կազմակերպմամբ