Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջ Արթուր Ռասիզադեին:
«Ադրբեջանը պատրաստ է շարունակել ջանքերը` Վրաստանի հետ ռազմավարական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ»,-հանդիպմանն ընդգծել է Ռասիզադեն:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ, Ադրբեջանը Վրաստանի համար առանձնահատուկ գործընկեր է, որի հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան ողջունելի է:
Կողմերը խոսել են նաև տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, տարածաշրջանում առկա իրավիճակի մասին՝ կարևորելով անվտանգության ու կայունության պահպանումն ու առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
Վարչապետները միմյանց շնորհավորել են Վրաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների հիմնադրման 100-ամյա հոբելյանի առիթով։