Վրաստանի սննդի ազգային գործակալությունը հունվար-մայիս ամիսներին ստուգումներ է անցկացրել երկրի տարածքում սննդի արտադրությամբ զբաղվող 1701 ընկերությունում, նրանցից 384-ը տուգանվել է (200-ից 1200 լարիի չափով):
Ստուգումների արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների պատճառով 112 օբյեկտներում կասեցվել է արտադրական աշխատանքը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2016-ին պետական մոնիթորինգի շրջանակներում ստուգվել է հանրային սննդի 3108 կետ, որոնցից 185-ը տուգանվել է: 2017թ-ին ստուգվել է 1410 ընկերություն, նրանցից 685-ը տուգանվել է։