Վրաստանի սահմանապահ ոստիկանության ղեկավարը հրաժարական է ներկայացրել

 

Վրաստանի սահմանապահ ոստիկանության ղեկավար և Ներքին գործերի փոխնախարար  Զուրաբ Գամեզարդաշվիլին աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Այս մասին Գամեզարդաշվիլին գրել է Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ հրաժարականի մասին դիմումը ներկայացրել է նոյեմբերի 18-ին:

«2016 թվականի նոյեմբերի 18-ին դիմել եմ Վրաստանի Ներքին գործերի նախարարին՝ զբաղեցրած պաշտոնից սեփական ցանկությամբ հեռանալու վերաբերյալ:

Շնորհակալ եմ այն խմբին, ում հետ միասին ծառայել ենք ի շահ երկրի զարգացման, նրա  սահմաննների անվտանգության պահպանման ու ամրապնդման համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Վրաստանի բարեկամ երկրներին, հատկապես Վրասստանում ԱՄՆ-ի դեսպանատանը և միջազգային կազմակերպություններին՝ ցուցաբերած աջակցության և  համագործակցության համար»:

Գամեզարդաշվիլին  հատուկ շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, ով, նրա կարծիքով, փոխել է վրացական  քաղաքականությունը՝ իշխանությունների ու ժողովրդի միջև ստեղծելով փոխօգնության ու փոխհարգանքի միջավայր: «Ես շարունակում եմ մնալ նրա կողմից առաջ քաշած  ժողովրդավարական  բարեփոխումների խմբում և պատրաստ եմ որպես  շարքային զինվոր  ապագայում ևս ծառայել հայրենիքիս»,-ասել է Գամեզարդաշվիլին:

Գամեզարդաշվիլին նշել է, որ Իվանիշվիլիի հետ բարեփոխումների իրականացման  ճանապարհին է 2011 թվականից:

Հավելենք՝ Զուրաբ Գամեզարդաշվիլին  Սահմանապահ ոստիկանության ղեկավարի պաշտոնում է նշանակվել  2013 թվականի նոյեմբերի 22-ին: Այսօր լրանում է նրա  պաշտոնավարման 3 տարին: Տեղեկացնում է «interpressnews.ge»ն:

Թողնել պատասխան