Մարտի 9-ի վաղ առավոտից վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները հավաքվել են՝ մասնակցելու Սուրբ Սինոդի նիստին։
Լրատվամիջոցներին չի հաջողվել պարզել, թե ինչ հարցեր են քննարկվելու նիստի ընթացքում:
«Interpressnews» պարբերականը ենթադրում է, որ ժողովի օրակարգում վերջերս ձերբակալված հոգևորական Գիորոգի Մամալաձեի հարցն է։ Նախօրեին դատախազությունը հայտարարել է, որ Մամալաձեն ցիանիդը ձեռք է բերել պատրիարքարանի գլխավոր քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիի սպանությունը նախապատրաստելու համար։
Տեղեկացնենք, որ վրաց ուղղափառ եկեղեցին կուտակված խնդիրները քննարկելու համար տարին երկու անգամ է հրավիրում Սուրբ Սինոդի նիստ։ Անցյալ տարի, սակայն, այն չորս անգամ է տեղի ունեցել: