Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն ասել է, որ Գոնիոյում զորավարժություններ անցկացնող ջրասուզակներն ունեցել են հրահանգչի հավաստագրեր: Այժմ ստուգվում է, թե որքանով են հավաստագրերը թույլատրվել կոնկրետ հանձնարարությունների հրահանգումը, որոնց զոհ դարձավ երկու զինծառայող: «Ասել, որ նրանք չեն ունեցել թույլտվություն` սխալ կլինի, հարցն այն է, թե հավաստագիրը ի՞նչ կոնկրետ թույլտվություն է նախատեսում։ Որքանով որ ինձ է հայտնի, նրանք միջազգային հավաստագրեր են ստացել», — ասել է Կապանաձեն` Ռուսթավի 2-ի եթերում։
Զուգահեռաբար, Ինտերպրեսնյուզ լրատվականը այս թեմայով գրում է, որ Վրաստանի պաշտպանության նախարարի հրամանով` ջրասուզակների ուսումնական վարժանքները և նմանօրինակ բոլոր զորավարժությունները ժանամակավորապես դադարեցվել են: Մոնիթորինգ է անցկացվելու` Գոնիոյում գրանցված ողբերգական դեպքերը բացառելու նպատակով:
«Իմ միակ նպատակը յուրաքանչյուր զինվորի անվտանգության, առողջության և կյանքի ապահովումն է: Ես սրա համար քաղաքական պատասխանատվություն եմ կրում: Այդ պատճառով որոշում եմ կայացրել` դադարեցնել բոլոր զորավարժությունները»:
Մեկ անգամ էլ հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին, Սև ծովում պլանային վարժանքների ժամանակ անհետ կորել են Վրաստանի ԶՈՒ հատուկ նշանակության զորքերի ծառայողներ 26-ամյա Յագո Շարաձեն և 24-ամյա Գեորգի Նանետաշվիլին: Զինծառայողների որոնողական աշխատանքները, որոնցում ներգրավված էին ինչպես թուրքական ծովային ուժերը, ամերիկյան օդուժը, արդյունք չեն տվել եւ 11 օր անց դադարեցվել էին, քանի որ փրկարարական ուժերը գործածել են նման իրավիճակներում անհրաժեշտ բոլոր ռեսուրսները: