Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Զաքի Լևենթ Գումրուչքուին: ՊՆ տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը խոսվել է պաշտպանական ոլորտում առկա համագործակցության և ապագա ծրագրերի մասին:
Լևան Իզորիան ընգծել է տարածաշրջանում Թուրքիայի հետ երկկողմ և Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության կարևորությունը:
«Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, ակտիվ կերպո. ներգրավված է Վրաստանի զինված ուժերի զարգացման գործընթացում: Մենք պատրաստել ենք ԶՈՒ զարգացման ծրագիր, որտեղ Թուրքիան մասնակցություն ունի: Մենք նաև քննարկել ենք եռակողմ (Վրաստան-Թուրքիա-Արբեջան) համագործակցության ձևաչափը: Երբ այցելեմ Ադրբեջան՝ կհանդիպեմ երկրի առաջին դեմքերին: Քննարկամ թեմաներից մեկը եռակողմ համագործակցության զարգացումը կլինի»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը: