Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ուկրաինայում է: Նախարարն արդեն հանդիպել է ուկրաինացի գործընկերոջը՝ Արսեն Ավակովին:
Ինչպես տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են կազմակերպված հանցագործության, մասնավորապես, այսպես կոչված «օրենքով գողերի» դեմ պայքարի միասնական միջոցառումներին վերաբերող հարցեր և ընդգծել դրանց կարևորությունը: Այցի շրջանակներում, միջպետական աշխատանքային խումբ ստեղծելու պատրաստակամություն են հայտնել։ Խմբի անդամները կհամակարգեն կազմակերպված հանցագործության և «օրենքով գողերի» դեմ պայքարը:
Գախարիան և Ավակովը հանդիպման ժամանակ նաև խոսել են թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառումների մասին: