
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Սամցխե -Ջավախեթիում արտագնա խորհրդակցություն է անցկացրել:
Ախալցիխեում նախարար Գեորգի Մհեբրիշվիլին հանդիպել է Թբիլիսիի և շրջանների Ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ: Նախարարությա մամուլի ծառայության տեղեկատվությամբ` աշխատանքային հանդիպման ընթացքում Մհեբրիշվիլիին զեկուցել են շրջաններում ընդհանուր իրավիճակի մասին, բաժինների ղեկավարների հետ քննարկվել են խնդրահարույց հարցերն ու առաջնային ուղղությունները, ինչպես նաև նոր հանձնարարականներ են տրվել:
Մհերբրիշվիլին ասել է, որ Նախարարությունը շարունակում է հանցավորության դեմ անզիջում պայքարը` բնակիչների անվտանգության ապահովման համար:
Վրաստանի ՆԳՆ նախարարը իր աջակցությունն է հայտնել իրավապահներին` հանցագործությունների դեմ պայքարում: