Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը 43.700 կգ խտացրած կաթ ձեռք բերելու մրցույթ է հայտարարել՝ մոտ 209.760 լարի ընդհանուր արժողությամբ: Օրեր առաջ նախարարությունը ևս մեկ էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել 2.700 կգ պաղպաղակի համար: Ձեռք բերվող պաղպաղակի մոտավոր արժեքը 22.680 լարի է նշվում:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին նախարարությունը մեկ միլիոն լարիի շոկոլադի և կարամելի կոնֆետների մրցույթ էր հայտարարել, սա գրավել էր լրատվամիջոցների ուշադրությունը և տարբեր մեկնաբանությունների առիթ դարձել: ՆԳՆ-ը պարզաբանումներ էր ներկայացրել, թե ձեռք բերված քաղցրեղենը դեպարտամենտի աշխատակիցների, զինվորների, սահմանապահների և հրշեջ-փրկարարների համար է: ՆԳՆ-ն այն ժամանակ անտեղի էր համար քաղցրավենիքի ձեռք բերման շուրջ այդչափ մեծ արձագանքը:
Նյութի աղնյուր՝ newsgeorgia.ge