Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը աշխատում է խորհրդարանական ընտրությունները խաղաղ և ազատ միջավայրում անցկացնելու ուղղությամբ։ Այս մասին միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի ՆԳՆ փոխնախարար Շալվա Խուցիշվիլին: Վերջինս նշել է, որ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
«Ներքին գործերի նախարարությունը ակտիվորեն աշխատում է, որ իրադարձությունների զարգացման բոլոր դեպքերում կարողանա պահպանել հասարակական կարգն ու ընտրությունները խաղաղ ընթացքը»,- նշել է Շալվա Խուցիշվիլին:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին Վրաստանում տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։