Վրաստանի «Քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, այսօրվանից երկրի քաղաքացիությունը կորցրածները կարող են վերականգնել այն։
Ըստ փոփոխությունների, Վրաստանի քաղաքացիները կարող են ունենալ երկքաղաքացիություն։ Նրանք, ովքեր ձեռ բերելով այլ երկրի քաղաքացիություն, կորցրել են Վրաստանինը, կարող են հարցով դիմել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հատկանշական է, որ Վրաստանի քաղաքացիություն վերականգնելու դեպքում քաղաքացիություն կտրվի նաև նրանց անչափահաս երեխաներին: