«Չեմ մոռանա, երբ 2008 թվականի պատերազմը դեռ չէր վերջացել, մեր երկրի այն ժամանակվա վարչապետ-նախարարին Ստամբուլի ռեստորաններից չէինք կարողանում հանել. քեֆ էր անում: Ամոթից չգիտեի` որտեղ թաքնվեմ»,- նման հայտարարություն է արել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Զվիադ Կվաճանտիրաձեն:
«Անձամբ ինձ, ոչ մեկ չի կարող վստահեցնել, որ դուք (նկատի ունի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամներին-հեղ.)`լինելով իշխանության գլուխ, քայլեր եք ձեռնարկել ԵՄ և ՆԱՏՕ ինտեգրման գործում: Չեմ խոսում այն ողբերգության (ռուս-վրացական պատերազմ) մասին, որը 2008 թվականին ձեր պատճառով տեղի ունեցավ: Չեք կարող խուափել այն պատասխանատվությունից, որի անունն է պատերազմ Ռուսաստանի հետ: Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես էր կառավարվում երկիրը պատերազմից առաջ, պատերազմի օրերին և պատերազմից հետո»,- «Միացյալ ազգային շարժման» անդամներին նման խոսքով է դիմել Կվաճանտիրաձեն:
Նշենք, որ 2008 թվականի պատերազմի ժամանակ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարության ղեկավարն էր հանդիսանում Լադո Գուրգենիձեն: Այդ ժամանակաշրջանում Զվիադ Կվանճատիրաձեն Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի գլխավոր հյուպատոստն էր: