Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության պաշտոնական կայքէջում հրապարակված քաղխորհրդի անդամների շարքերում չէ: 15 անդամից բաղկացած քաղխորհրդի ցուցակում այժմ 14 անդամ է մնացել:
Լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ Կվիրիկաշվիլիին «Վրացական երազանքից» հեռացրել են: Այս նորությունը կուսակցությունից դեռևս չեն հաստատել imedinews-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Գիորգի Կվիրիկաշվիլին վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հունիսի 12-ին: Մինչ այդ, կառավարական փոփոխությունների վերաբերյալ լրատվամիջոցները մի քանի օր առաջ էին բարձրաձայնում, սակայն իշխանության ներկայացուցիչները տարածված նորությունները չէին հաստատում: