Թբիլիսիի քաղաքային դատարանը Հանրային հեռուստաընկերությունից լրագրող, նախագահի մամուլի խոսնակ Միշվելաձեի ազատման մասին որոշումը անօրինական է ճանաչել:
Միշվելաձեն «interpressnews»-ին տեղեկացրել է, որ դատարանը Հանրային հեռուստաընկերությանը պարտադրել է 30 հազար լարի փոխհատուցում վճարել:
«Դատարանը ճիշտ որոշում է կայացրել: Այս հարցում կարևորն այն է, որ դատարանը հաստատեց, որ ինձ աշխատանքից անօրինական կերպով են հեռացրել․Տեղի է ունեցել աշխատանքային պայմանագրի խախտում: Աշխատանքս չի վերականգնվի, սակայն, ես փոխհատուցում կստանամ»,- հայտարարել է Միշվելաձեն:
Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը Էկա Միշվելաձեին աշխատանքից ազատելու որոշում էր կայացրել 2016 թվականի փետրվարին: Միշվելաձեն անմիջապես դիմել է դատարան, որտեղ նրա շահերը պաշտպանել է «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան»: