Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին չի բացառել 2018 թվականի աշնանը տեղի ունենալիք նախագահական ընտրություններին իր մասնակցությունը:
Հիշեցնենք, որ այն կլինի Վրաստանի նախագահական վերջին ուղիղ ընտրությունները:
«Իմ քաղաքական հայացքները պայմանավորված են երկրիս հանդեպ մեծ սիրով և բացեիբաց հայտարարում եմ, որ քաղաքական կեղտոտ խաղերին չեմ մասնակցելու», — ասել է Մարգվելաշվիլին։
Հարցին, թե կմասնակցի՞ արդյոք նա նախագահական ընտրություններին, Մարգվելաշվիլին պատասխանել է. «Ընդհանրապես, ներկայիս նախագահը երբեք չի բացառում նման բան»:
Մարգվելաշվիլին նաև մեղադրել է իշխող կուսակցությանը՝ արժեքներին դավաճանելու մեջ։
«Երբ մենք ասում ենք, որ չենք կարող մարդկանց բանտարկել, քանի որ երկու հավ են գողացել և դրա համար քսան տարվա ազատազրկման ենթարկենք, ապա դուք չպետք է ինձ քննադատեք ներում շնորհելու համար: Երբ մենք ասում ենք «չլսեք», ապա չպետք է քննադատեք ինձ, որ ինձ դուր չեն գալիս լսողության մասին օրենքները», — ասել է Մարգվելաշվիլին: