
Հանդիպումը նախատեսվում է դիվանագետների ամենամյա հավաքի շրջանակներում: «Օրվա վերջում հանդիպում կունենանք Վրաստանի նախագահի հետ: Բնական է, կքննարկենք բոլոր այն առաջնահերթ ուղղությունները, որոնք կարեւոր են մեր արտաքին քաղաքականության օրակարգում: Հետաքրքիր է, թե ի՞նչ մոտեցումներ ունի նախագահը ներկա մարտահրավերների վերաբերյալ: Սա հետաքրքիր ձեւաչափ է, քանի որ մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները անմիջական շփման միջոցով կտեղեկականան մի շարք հարցերի շուրջ նախագահի կարծիքը: Մեզ համար կարեւոր է, որ կառավարության բոլոր ոլորտներն ունենան սերտ եւ համակարգված աշխատանք, այդ թվում նաեւ մեր դիվանագիտական առաքելությունները արտերկրում»,- ասել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Զալկանիանին: Հուլիսի 28-ին համանման ձեւաչափով նախատեսվում է դիվանագետների հանդիպումը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: