Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 226 դատապարտյալի

Վրաստանի նախագահը այսօր հրապարակել է համաներման մասին  հերթական հրամանագիրը, որի համաձայն ներում է շնորհվել 226 դատապարտյալի:  Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահին կից գործող  համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն: Վերջինիս խոսքերով,  նրանց թվում 11 կին է և երեք անչափահաս:  «Ներում ստացած դատապարտյալներից   154-ը  քրեակատարողական հիմնարկները կլքեն այսօր, իսկ 72-ի պատիժը կրճատվել է» — հայտարարել է Զվիադ Քորիձեն:

Նրա խոսքերով համաներման հանձնաժողովը հուլիսի 18-24-ը ընդհանուր առմամբ քննարկել է 1 564  գործ:

Թողնել պատասխան