Կազանում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում Վրաստանի ձյուդոի հավաքականը հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:
Առաջին փուլում ձյուդոիստ Վաժա Մարգվելաշվիլին պարտվեց, սակայն հաջորդ փուլում Նուգզար Տատալաշվիլիին հաջողվեց հաղթել Ռուսաստանի ներկայացուցչին` այդպիսով հաշիվը հավասարեցնելով` 1:1:
Ավթանդիլ Չրիկիշվիլին Վրաստանի հավաքանի հաշիվն առաջ մղեց` 2:1: Վահրամ Լիպարտելիանին էլ վերջնական հաղթանակը բերեց` 3:1:
Այսպիսով, Վրաստանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: