Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 5,2 տոկոս:
2017 թվականի հունվարին ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող արտադրամասերի շրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 20,7 տոկոսով:
«33%-ով աճել է նաև նոր գրանցված արտադրամասերի թիվը: 2017 թվականին պետական բյուջեի եկամուտը կազմել է 745 մլն. լարի, ինչը 165,5 մլն. լարիով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից»,- ասված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հայտարարության մեջ: