
«Դադարեցման մեխանիզմի գործարկման հարցն այսօր օրակարգում չէ, սակայն մտահոգվելու պատճառներ կան»,-այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն՝ խոսելով ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման ռեժիմը դադարեցնելու հարցի շուրջ:
Հշեցնենք՝ ԵՄ-ի մի քանի երկիր պահանջել է գործարկել Վրաստանի հետ վիզայի ազատականացման ռեժիմը դադարեցնելու մեխանիզմները:
Արտգործնախարարի խոսքով, Գերմանիայի ներքին գործերի նախարարի և Բունդեսթագի անդամների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցի շուրջ հետագա համագործակցության մասին:
«Այսօր դադարեցման մեխանիզմի գործարկման հարցը դեռ ԵՄ-ի օրակարգում չէ, բայց կան որոշ մտահոգիչ հարցեր: Մենք միասին կպայքարենք Վրաստանում ու գործընկեր երկրներում հանցագործությունների դեմ։ Հարցի շուրջ հանդիպումներ են ընթանում, արդյունքում պատասխան կտրվեն բոլոր անհանգստացնող հարցերին»: