Վրաստանը ներկայացնող հինգ մարզիկներից չորսը համոզիչ հաղթանակ է տարել Թբիլիսիի սպորտի պալատում անցկացված խառը մարտարվեստների աշխարհի առաջնությունում:
Մրցաշարը կազմակերպել էր Վրաստանի ունիվերսալ մարտարվեստի ազգային ֆեդերացիան` ՆԳՆ աջակցությամբ:
Աշխարհի 35-որդ առաջնությանը մասնակցել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Բրազիլիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի մարզիկները: Հայաստանը մրցաշարին չի մասնակցել :
Վրաստանից առաջնությանը մասնակցել են երկրի ՆԳՆ մարզային մարտարվեստի ակումբի անդամներ Նոդար Կուդուխաշվիլին, Սոսո Նիժարաձեն, Բենո Ադամիան, Գիորգի Լոբժանիձեն և Արչիլ Թազիաշվիլին: Վերջինս չի կարողացել շարունակել մենամարտը և պարտություն է կրել ոտքի վնասվածքի պատճառով, սակայն մյուս չորսը մարզիկները համոզիչ հաղթանակներ են արձանագրել:
Միջոցառումը նվիրված էր Գուրամ Գուգենաշվիլիի հիշատակին: Երկու տարի առաջ ողբերգական մահով կյանքից հեռացած մարզիկը խառը մարտարվեստի Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն էր:
Մարզիկները մարտից առաջ ողջունում, անկախ մարտի արդյունքներից ավարտին նաև միմյանց շնորհակալություն էին հայտնում: