Վրաստանի հանրային հեռուստաընկերության «42˚ զուգահեռ» նոր հաղորդման առաջին տեսանյութը մի շարք թեմաներից զատ նվիրված է եղել Հայաստանի հանրապետությունում խորհրդարանական կառավարման անցնելուն: Հաղորդման հիմնական թեմաներից մեկը Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն են, որոնք կարող են ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա:
Հայաստանում նախագահի և վարչապետի գործառույթների վերաբերյալ պատրաստված տեսանյութում հեղինակը հարցազրույցներ է արել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհանիսյանի, ԵԼՔ խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի, Անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանի, Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի, քաղաքագետ Ջոննի Մելիքյանի և մի քանի ուսանողների հետ: Հաղորդման մի մասը նվիրված է ղարաբաղյան հակամարտությանը:
Տեսանյութը` այստեղ: