Գորիում` Ստալինի տուն-թանգարանի մոտ կոմունիստական կուսակցության անդամները ակիցա են անցկացրել: Ակցիան կազմակերպել են «Միացյալ կոմունիստական կուսակցություն»-ն ու «Նեյտրալ Վրաստան»-ը:
Մասնակիցները հանդես են եկել կարմիր դրոշներով, Խորհրդային միության խորհրդանիշներով եւ Ստալինի նկարներով:
Նրանք պահանջում են քաղաքում վերականգնել Ստալինի արձանն ու Ռուսաստանի հետ կայուն հարաբերությունները:
Ակցիայի ընթացքում միջադեպեր են գրանցվել լրագրողների եւ կազմակերպիչների միջեւ: Վերջիններս մամուլի ներկայացուցիչներին մեղադրել են, թե Ստալինի մասին թեմաներին բավարար ժամանակ չեն հատկացնում:
Այսօր «Ստալինական» կազմակերպության ղեկավար Գրիշա Օնիանին ակցիայի մասնակիցներին նոր նախաձեռնութան առաջարկ է արել: Նա ասել է, որ Գորիի շրջանից Խորհրդարանական ընտրություններին «Միացյալ կոմունիստական կուսակցությունն» առաջ կքաշի կուսակցության անդամ Վալերի Կվարացխելիայի թեկնածությունը` որպես մաժորիտար պատգամավորի: