Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալված Վրաստանի քաղաքացի Գենադի Բեստաևը երկու ամսվա ազատազրկման է դատապարտվել: Այս մասին տեղեկացնում է Հարավային Օսիայի անվտանգության ծառայության մամլո վարչությունը:
Տեղեկատվության համաձայն, 50-ամյա տղամարդուն` Գորիի շրջանի Զարդիանթկարիս գյուղի բնակչին, արդեն 4-րդ անգամ են ձերբակալում։ Նախորդ շաբաթ նա ձերբակալվել է Ցխինվալիի շրջանի Խելչուա գյուղի մոտակայքում: Նշվում է, որ Բեստաևը 2017 թվականին նման «իրավախախտման» համար ձերբակալվել է օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին: