Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիման պաշտոնական այցով մեկնել է Սիրիա: Այս մասին տեղեկացնում է Խաջիմբայի մամլո խոսնակ Նաալա Ավիձբան:
Խաջիմբային օդանավակայանում դիմավորել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Ալ-Մուալեմը:
«Բանակցություններում Խաջիմբան և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարներին և աբխազա-սիրիական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր»,-գրում է Interpressnews-ը՝ հղում անելով աբխազական լրատվամիջոցներին:
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի պատվիրակության կազմում են վարչապետ Գենադի Գագուլիան, նախագահի աշխատակազմի ղեկավար Բեսլան Բարցիցը, անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամեդ Կիլբան, արտգործնախարար Դաուր Կովեն, պաշտպանության նախարար Միրաբ Քոշմարիան և տնտեսության նախարար Ադգուր Արձինբան: