Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հրավիրել է «անկախության» տասերորդ տարելիցի տոնակատարությանը: Փոխանցում է interpressnews լրատվականը։
«Մենք հրավիրել ենք այն երկրների առաջնորդներին, ովքեր ընդունել են մեր անկախությունը: Նամակներ ենք ուղարկել Ռուսաստանի նախագահին, վարչապետին, Ռուսաստանի մի շարք քաղաքական գործիչների»,-հայտարարել է Խաջիմբան:
Նա նշել է, որ Աբխազիա է հրավիրել նաև այն հաստատությունների ներկայացուցիչներին, ովքեր պատերազմական իրավիճակներում ակտիվորեն աջակցել են Աբխազիային։
Կրեմլից դեռևս մեկնաբանություններ չեն արվել Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա Վլադիմիր Պուտինի հնարավոր այցի վերաբերյալ: